Մոսկվայում տեղացած «դարի ձյունը» (լուսանկարներ‚ տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյի փոխանցմամբ՝ Մոսկվայի շրջանում անցած հանգստյան օրերին գրանցվել են ձյան 44 մմ տեղումներ:
«Օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել են ձյան ամենաառատ տեղումները: Երկու օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 122%-ը, որը փետրվար ամսին կազմում է 33 մմ»,-նշվում է բյուրոյի հաղորդագրությունում: