«Իմ աղջիկը ծնվել է». Քայլի Ջեները հայտնել է դստեր ծննդի մասին (լուսանկար, տեսանյութ)
Քայլի Ջեները լույս աշխարհ է բերել իր երեխային: Այս մասին աղջիկը հայտնել է Instagram-իր էջում հուզիչ տեսանյութ հրապարկելով և գրելով.
«Ես ներողություն եմ խնդրում՝ իմ հղիության մասին չբարձրաձայնելու համար: Իմ կյանքում այս նոր դերի համար ես կարիք ունեի նախապատրաստվելու առանց սթրեսի, դրական և առողջարար ճանապարհով: Ես չէի պլանավորել ոչ մի վճարված հայտարարություն: Ես գիտեի, որ իմ փոքրիկը զգալու է յուրաքանչյուր սթրես և էմոցիա: Այսպիսով, ես որոշեցի իմ այս երջանկության մասին այս կերպ հայտնել: Հղիությունն ամենագեղեցիկ, հզոր և կյանքը փոխող փորձն էր, որ ես ունեցել եմ իմ ամբողջ կյանքում և ես կկարոտեմ այն: Ես գնահատում եմ իմ ընկերներին և հատկապես ընտանիքի անդամներին, որոնք օգնեցին իմ հղիությունը որքան հնարավոր է գաղտնի պահել: Իմ գեղեցիկ և առողջ աղջիկը ծնվել է փետրվարի 1-ին, և ես չէի կարողանում համբերել, թե երբ եմ այդ մասին հայտնելու»: