Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ի մեկնաբանությունը Սոֆի Մխեյանից և Աննա Մայիլյանից
Operativ.am կայքը զրուցել է երգչուհի Սոֆի Մխեյանի հետ՝ փորձելով պարզել վերջինիս կարծիքը Սիրուշոյի նոր, բայց արդեն իսկ քննարկումների մեծ առիթ դարձած «Պռեգոմեշ» երգի մասին. «Սիրուշոն բազմաթիվ անգամներ նշել է, որ ինքը ոգեշնչվել է Կոմիտասի երաժշտությունից, երգի սկզբում հնչում է Կոմիասի բառերը, իսկ մյուս մասը միքսվել է, Սիրուշոյի և Ավետ Բարսեղյանի ստեղծագործությունն է, որն, ըստ ինձ, ոչ միայն կոմիտասյան երաժշտության աղավաղում չէ, այլ նաև հրաշալի ստեղծագործություն է: Ինչը զարմանալի չէ Սիրուշոյի նման պրոֆեսիոնալ երգչուհու դեպքում»: Operativ.am-ի թղթակիցը զրուցեց նաև երգչուհի Աննա Մայիլյանի հետ, ով վերլուծեց, թե երգի հատկապես որ հատվածն է կոմիտասյան, որն այլ հեղինակի ստեղծագործություն, այնուհետև առաջարկեց ասուլիս կազմակերպել այդ թեմայի շրջանակներում, իսկ վերջում նշեց, որ իր բառերի աղավաղման դեպքում ինքը դիմելու է նախագահին: Այդպես էլ չկարողացանք պարզել երգչուհին կոնկրետ որ նախագահին նկատի ուներ, միգուցե ՀՀ երկրո՞րդ նախագահին էր ուզում դիմել…