Մելանյա Թրամփը հրաժարվել է լուսանկարվել ամուսնու հետ (տեսանյութեր)
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հրաժարվում է ամուսնու հետ համատեղ լուսանկարվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի Փալմ Բիչի օդանավակայանում։ Համաձայն պրոտոկոլի՝ ամուսինները պետք է դուրս գան ինքնաթիռից և միառժամանակ սպասեն, որպեսզի լրագրողները հասցնեն լուսանկարել նրանց։ Այս մասին հաղորդում է Mk.ru-ն:
Կադրերում երևում է, որ Մելանյան հեռու է կանգնում Թրամփից, չի տալիս նրան իր ձեռքը և արագ ուղղվում է դեպի մեքենան։ Թրամփը միայնակ ձեռքով է անում և մոտենում մեքենային։
Մելանյան մեկ անգամ չէ, որ ամուսնուն անհարմար դրության մեջ է դրել։ Այսպես, Հռոմ այցելության ժամանակ նա հրաժարվել էր բռնել ամուսնու ձեռքը, ապա նաև նույնը կրկնել Իսրայել ուղևորության ժամանակ։
.@realDonaldTrump @FLOTUS & Barron leave Air Force One. #TrumpInPalmBeach pic.twitter.com/03oRo91qDU
— George Bennett (@gbennettpost) 3 февраля 2018 г.
.@realDonaldTrump @FLOTUS & Barron get in limo for ride to Mar-a-Lago. #TrumpInPalmBeach pic.twitter.com/piUi4Sp6nr
— George Bennett (@gbennettpost) 3 февраля 2018 г.