Ռուսաստանն ընդառաջ գնաց Թուրքիային․ Էրդողան (լուսանկարներ)
Ռուսաստանն ընդառաջ է գնացել Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցերում։ Այսպիսի հայտարարությամբ փետրվարի 4-ին հանդես է եկել Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանն ընդառաջեց Անկարային ինչպես գնի և զենիթահրթիռային համալիրների մատակարարման ժամկետների հարցում, այնպես էլ տեխնոլոգիաների համատեղ արտադրության հաստատման և փոխանցման հարցերում»,-ասել է նա։
Նախագահի խոսքով՝ Թուրքիան Ս-400 գնման հետ մեկտեղ խաղադրույք է կատարում նաև հայրենական հակահրթիռային համակարգերի արտադրության մեջ՝ հավելելով, որ ապագայում Թուրքիան մտադիր է ոչ թե գնել, այլ արտադրել սեփական համալիրներ։ «Դրա հետ է կապված թուրքական ASELSAN և ROKETSAN կոնցեռների և EUROSAM եվրոպական պաշտպանական կոնցեռնի հետ վերջերս կնքված համաձայնագրերը»,-ընդգծել է Էրդողանը։