Մոսկվա-Մինսկ չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել հրդեհի մասին ազդանշանի պատճառով
Մոսկվայից Մինսկ ուղևորվող ուղևորատար «Boing»-ի չվերթը դադարեցվել է վթարային նախազգուշացումից հետո: Ազդանշանային համակարգը տեղեկացրել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհի մասին: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Օդաչուները որոշել են հետ վերադառնալ և վայրէջք կատարել Վնուկովո օդանավակայանում: Վերադարձի և վայրէջքի ընթացքում ինքնաթիռում եղած մարդկանցից ոչ ոք չի տուժել:
Ինչպես հաղորդել են փորձագետները, հավանաբար ազդանշանը կեղծ է եղել, շարժիչում հրդեհ չի բռնկվել: