Թուրքիայում ձերբակալվել է «ԻՊ»-ի «տեղեկատվության նախարարը»
Թուրքական ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ «ինֆորմացիայի նախարար» Օմեր Յեթեքին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
Ինչպես հաղորդվում է, Յեթեքը պատասխանատու էր «ԻՊ»-ի գործունեության լուսաբանման համար վերահսկման տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցներով: Բացի այդ, նա կասկածվում է Թուրքիայում մի շարք ահաբեկչական հարձակումներին մասնակցելու մեջ:
Դատարանը որոշում է կայացրել բերման ենթարկվածին ձերբակալելու մասին:
Հունվաին հաղորդվել էր Թուրքիայում «ԻՊ»-ի «գյուղատնտեսության նախարարին» ձերբակալելու մասին: