Մոսկվայի օդանավակայանում ավելի քան 70 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայանում ավելի քան 70 չվերթ է հետաձգվել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ժամը 08:00-ի դրությամբ Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 48 չվերթ: Վնուկովայում՝ 6 չվերթ, իսկ Դոմոդեդովոյում 18-ը հետաձգվել է, իսկ 17-ը՝ չեղարկվել:
Նշվում է, որ բոլոր չվերթները հետաձգվել են վատ եղանակային պայմանների պատճառով: