Սկանդալ՝ աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկում. Ռոքֆելլերի հարսին բռնել են էժանագին ականջօղեր գողանալիս
Աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկում սկանդալ է. ԱՄՆ նախկին փոխնախագահ Նելսոն Ռոքֆելլերի հարս Ռենեին բռնել են հինգաստղանի հյուրանոցում գողություն անելիս: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել Ռենե Ռոքֆելլերի հանգստի ժամանակ մեքսիկական Պունտա դե Միտա հանգստավայրում: Նա մտել է խանութ, որպեսզի զգեստ գնի: Սակայն արդեն վճարած լինելով զգեստի համար, որն արժեցել է 500 դոլար, նա վճռել է, որ իրեն իդեալական կսազեն ցուցափեղկին ցուցադրված զարքդերը: Ռենեն այդ զարդերի համար չի պատրաստվել վճարել: Նա փորձել է աննկատ կերպով ականջօղերը դնել պայուսակում:
Սակայն ուշադիր թիկնապահները բերման են ենթարկել աստղային գողին: Սկզբից Ռոքֆելլերը հերքել է մեղադրանքները, սակայն նրան ցույց են տվել տեսագրությունը, նա ճանաչել է իր մեղավորությունը և վերադարձրել զարդերը: