Մոսկվայի օդանավակայաններում հետաձգված չվերթերի թիվը հասել է 120-ի
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 120-ը: Այս մասին վկայում են չվացուցակները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դոմոդեդովո» օդանավակայանում 15 չվերթ հետաձգվել է, ևս 15-ը՝ չեղարկվել:
«Շերեմետևո»-ում հետաձգվել է 83 չվերթ, Վնուկովոյում՝ 22-ը, և ևս մեկը չեղարկվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր 70 հետաձգված չվերթի մասին: Մոսկվայի քաղաքապետ Սրգեյ Սոբյանինը նշել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով վթարային ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով: