Ռուսական կործանված «Су-25» ինքնաթիռի օդաչուին սպանել են ահաբեկիչները (տեսանյութ)
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական կործանված «Су-25»-ի օդաչուն հասցրել էր դուրս նետվել ինքնաթիռից, սակայն մահացել է ահաբեկիչների դեմ մարտում: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Ահաբեկիչների դեմ մարտ վարելու ընթացքում օդաչուն մահացել է»,- հաղորդել են ՊՆ-ում:
Գերատեսչության տվյալներով՝ օդաչուն հասցրել էր հաղորդել դուրս նետվելու մասին այն շրջանում, որը վերահսկվում է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից:
Համացանցում տեսանյութ է հրապարակվել դեպքի վայրից: