Սիրիայում ռուսական «Су-25» ինքնաթիռ են կործանել
Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբում, ենթադրաբար կործանվել է ռուսական «Су-25»-ը: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Ինչպես հաղորդվում է, օդաչուն հասցրել է նետվել ինքնաթիռից:
Ինչպես հաղորդել է «Sky News Arabia» հեռուստաընկերությունը, ինքնաթիռը կործանվել է հրթիռով:
Այս լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվել: