Հյուսիսային Կորեայի մարզիկները հարավկորեական երգեր կկատարեն Օլիմպիական խաղերին
ԿԺԴՀ մշակույթի գործիչները Օլիմպիական խաղերին մեկնելու ժամանակ‚ որոնք կանցկացվել Փհենյանում‚ կկատարեն հարավկորեական երգեր‚ փոխանցում է Интерфакс-ը:
Ուրբաթ օրը Հյուսիսային Կորեան հարավկորեական իշանություններին հեռագիր է ուղարկել, որում տեղեկացրել է իր երգացանկի մասին: Հեռագրում ասվում էր նաև, որ Փհենյանը համաձայն է Սեուլի առաջարկին հյուսիսկորեացի արտիստների ելույթների վերաբերյալ:
YTN հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ԿԺԴՀ-ն մտադիր է Հարավային Կորեա թատերախումբ ուղարկել, այդ թվում և 140 մարդուց բաղկացած նվագախումբ:
Նշենք‚ որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև հարաբերությունների բարելավում է նկատվել հունվարի սկզբին՝ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի ամանորյա ուղերձից հետո, որի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ դեմ չէ մարզիկների ուղարկել Հարավային Կորեա՝ մասնակցելու Օլիմպիադային: