Քիմ Քարդաշյանին բռնացրել են նորածին դստեր հետ զբոսնելիս (լուսանկարներ)
Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են Քիմ Քարդաշյանի լուսանկարը՝ նորածին աղջկա՝ Չիկագո Ուեսթի հետ‚ հայտնում է Life.ru-ն:
Կադրերում երևում է‚ թե ինչպես է 37-ամյա աստղը Լոս Անջելեսի փողոցներում զբոսնում՝ մանկական սայլակով:
Ավելի վաղ հայտնի է դարձել‚ որ աղջիկը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին: Նա Քիմի և Քանյեի 3-րդ զավակն է: Պաշտոնապես զույգը երեխայի լուսանկարները դեռ չի հրապարակել: