Դպրոցի ուսուցչուհին քայլել է սևամորթ աշակերտների վրայով՝ ստրկության մասին դասին
Նյու Յորքում սկանդալ է ծագել այն բանից հետո‚ երբ ուսուցչուհին «ստրկության դասին» դասը ակներև բացատրելու նպատակով անթույլատրելի միջոցների է դիմել‚ հայտնում է New York Daily News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Բրոնքս թաղամասի դպրոցներից մեկում‚ որտեղ սպիտակամորթ ուսոցչուհի Պատրիսիա Քամմինգսը 7-րդ դասարանի աշակերտներից ընտրել է երեք սևամորթ երեխայի‚ ապա ոտքը դրել նրանցից մեկի մեջքին ու ասել. «Դե՞ ինչպես է‚ տե՛ս թե ինչպես է ստրուկ լինելը»:
Երեխաները և նրանց ծնողները սարսափահար էին եղել տեղի ունեցածից և հայտնել‚ որ այդ ուսուցչուհուն է պետք ռասսիզմի դասեր տալ:
Ներկա պահին տեղի է ունենցում դեպքի հետաքննություն:
Ինքը՝ ուսուցչուհին և դպրոցի տնօրինությունը չեն ցանկացել մեկնաբանել տեղի ունեցածը:
Քամինգսը աշխատում էր որպես ուսուցչուհի 2016 թ.-ից: