Իլոն Մասկը վերանվանել է «զոմբի ապոկալիպսիս» հրանետները՝ մաքսակետում խնդիրներից խուսափելու համար
SpaceX ամերիկյան ընկերության ղոկավար և Tesla էլեկտրոմոբիլների մշակող ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը որոշեկ է իր Boring ընկերության «զոմբի ապոկալիպսիս» հրանետները վերանվանել ոչ-հրանետի‚ որպեսզի խուսափի մաքսակետում խնդիրներից:
«Ըստ երևույթին մի քանի մաքսային գործակալություններ հայտարարել են‚ որ «հրանետ» անվամբ որևէ իր չեն թույլատրելու ուղարկել: Այս հարցը լուծելու համար մենք արտադրանքը կվերանվանեն «ոչ-հրանետներ»‚ կամ ջերմաստիճանը բարձրացնելու համար նախատեսված սարքավորումներ»‚ գրել է Մասկը՝ Twitter-ում:
Ավելի վաղ Մասկը ներկայացրել է Boring ընկերության հրանետը‚ որը կօգնի «զոմբի-ապոկալիպսիս»-ից փրկվելուն: Ավելի ուշ նա հայտրարաել է‚ որ հրանետները գնորդներին կհասցվեն անվճար կրակմարիչների հետ: