Առնետները կծել են երեխային ավելի քան 100 անգամ. ծնողները բանտարկվել են
ԱՄՆ Արքանզաս նահանգից երիտասարդ ծնողները ազատազրկվել են այն բանից հետո‚ երբ իրենց աղջկան ավելի քան հարյուր անգամ կծել են առնետները‚ փոխանցում է РИА Новости-ն:
2017 թվականի 19-ամյա Էրիկա Շրիոկ և 18-ամյա Չարլզ Էլիոթը բնակվում էին իրենց ընկերոջ մոտ կիսաքանդ տանը և մայիսի 14-ի առավոտյան նրանք հայտնաբերել էին իրենց 2 շաբաթական աղջկան՝ ամբողջովին արյունոտ‚ դեմքին և մարմնին՝ առնետի կծածի հետքեր: Ընդ որում ճակատի հատվածում առնետի կծածը այնքան խորն էր‚ որ բուժման համար վերականգնողական վիրահատական միջամտության անհրաժեշտություն է եղել:
Հետաքննությունը սահմանել է‚ որ մանկիկի վրա հենց առնետներն են հարձակվել‚ ենթադրելով իր օրորոցի արյան հետքերից: Ծնողներին մեղադրել են անբարեխղճության մեջ‚ քանի որ անտարբել են եղել երեխայի լացին և չեն կարողացել պաշտպանել նրան. հատկապես՝ նման քանակությամբ կծոցների համար առնվազն մի քանի ժամ է պահանջվել: Նաև պարզվել է‚ որ երկու ծնողներն էլ թմրանյութեր են օգտագործել ձերբակալումից մի շաբաթ առաջ:
Երիտասարդ զույգը մեղավոր է ճանաչվել անչափահաս երեխային և նրանց 5 տարվա ազատազրկման են դատապարտել‚ սակայն նրանց փաստաբանը հայտնում է‚ որ երիտասարդ ծնողները կարող են պայմանական վաղաժամկետ ազատազրկման համար: Բացի այդ՝ նրանց երեխային արդեն մեկ այլ ընտանիք է որդեգրել: