Բրիտանական արքայադստեր ամուսնության ամսաթիվը արդեն հայտնի է
Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ II-ի թոռնուհու՝ Յորքի արքայադուստր Եվգենյան իր ընտրյալի՝ Ջեք Բրուքսբենքի հետ կամուսնանա հոկտեմբերի 12-ին:
Այս մասին Twitter-ում տեղեկացրել է հարսնացուի հայրը՝ Յորքի արքայազն Էնդրյուն: Պսակադրության արարողությունը տեղի կունենա Վինդզորի Սուրբ Ջորջ մատուռում:
27-ամյա արքայադուստրը թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի և նրա նախկին կնոջ՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի կրտսեր դուստրն է: Ջեքի հետ, որին պատկանում է Mahiki հեղինակավոր գիշերային ակումբը, արքայադուստրը ծանոթացել է 7 տարի առաջ շվեյցարական լեռնադահուկային զբոսավայրում:
Հիշեցնենք, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը նշանակված է մայիսի 19-ին: