«Գահերի խաղը» սերիալի աստղի և Մորգան Ֆրիմանի գովազդըը պայթեցրել է համացանցը (տեսանյութեր)
«Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմի դերասան Պիտեր Դինքլեյջը և Մորգան Ֆրիմանը ռեփ-բաթլ են արել Սուպերբոուլի գովազդային հոլովակի համար, փոխանցում է Lenta.ru-ն:
Դինքլեյջը, ով կրակի կողմում է, գովազդում է Doritos Blaze չիփսերը՝ կատարելով Բասթա Ռայմզի երգը: Իր հերթին Ֆրիմանը կատարում է Միսսի Էլլիոտի երգը՝ ներկայացնելով Mountain Dew թարմացնող ըմպելիքը՝ սառույցի կողմից:
Doritos ընկերությունը նաև մեկ այլ տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ռեփերներ Ռայմզը և Էլլիոտը նախապատրաստում դերասաններին՝ ռեփ բաթլին: