Գարիկ Պապոյանի կինը՝ վիրահատությունից հետո ամուսնու առողջական վիճակի մասին (լուսանկարներ)
Հումորիստ, երաժիշտ և դերասան Գարիկ Պապոյանի կինը` Մարիաննան, իր Instagram-ի story հատվածում անդրադարձել է ամուսնու առողջական վիճակին:
Նա մասնավորապես գրել է.
«Ժողովուրդ, ամուսնուս հետ արդեն ամեն ինչ նորմալ է, սպորտային վնասվածք ուներ, որը տարիների ընթացքում վերաճել էր մեծ խնդրի և ենթակա էր անհապաղ վիրահատության: Փառք Աստծո, ամեն ինչ արդեն կարգին է:
Շնորհակալություն անհանգստության համար»: