Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի միջեկեղեցական աղոթք
Փետրվարի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի միջեկեղեցական աղոթք Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Սուրբ Էջմիածնում գումարված նիստի առիթով:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողությունը կսկսվի ժամը 16:00-ին: