Բենզինի գինը կարող է իջնել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է‚ որ ընթացիկ պայմաններում հնարավոր է բենզինի գնի իջեցնում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Իհարկե‚ կցանկանայինք‚ որպեսզի իջնի գինը ներկայիս իրավիճակում‚ և ինչպես երևում է‚ դրա հնարավորությունը կա»‚- ասել է նախագահը՝ ի պատասխան գնի նվազման մասին հարցին:
«Որոշ տարածաշրջաններում բենզինի բարձր գինը հիմնավորված է‚ որովհետև մատակարարումը դժվար է‚ ենթակառուցվածքը զարգացած չէ: Սակայն սրան միշտ պետք է հետևի Հակամոնոպոլիայի դաշնային ծառայությունը‚ ես կխոսեմ այս հարցով գերատեսչության ղեկավարի հետ»‚- հավելել է Պուտինը:
Պուտինը հավելել է‚ որ բենզինի գինը կապված է նավթի բարձր գների և աքցիզների մակարդակի հետ: