Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը հրաշքով խուսափել է հրթիռակոծությունից, օդանավում գտնված հայ պատգամավորը մանրամասներ է պատմել
Այսօր Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Սոչիից վերադարձող օդանավը։ Օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
Պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով նշել է, որ ահաբեկիչների արձակած առաջին հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ:
«Բարեբախտաբար, տուժածներ չկան, օդանավն էլ չի վնասվել», – «Գանձասարը» պարբերականի հետ զրույցում նշել է Ռեիսյանը: