Պուտինը դժգոհ է ռուսական արդյունաբերությունից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է‚ որ բավարարված չէ ռուսական արդյունաբերության աճի տեմպերով: Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Նշեմ‚ որ նախորդ տարվա տվյալներով՝ Ռուսաստանում արդյունաբերության աճը կազմել է մեկ տոկոս: Անխոս‚ սա մեզ բավարարել չի կարող»‚- նշել է պետության ղեկավարը ռուսական տարածաշրջանում արդյունաբերական պոտենցիալի զարգացման հարցով պետական խորհրդի նիստում:
Դրա հետ միասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է դրական կողմեր ևս գտնել: Նրա խոսքով՝ աճի լավ դինամիկա է նկատվում տրանսպորտային մեքենաշինության‚ ավտոարդյունաբերության‚ տեքստիլ‚ սննդային և քիմիական արդյունաբերությունում: