Ջիգարխանյանին դուրս կգրեն հիվանդանոցից այս շաբաթ օրը
Նշանավոր դերասան, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյան առողջականը բժիշկները բավարար են գնահատել: Ըստ РИА Новости-ի տեղեկությունների՝ նրան այս շաբաթ օրը դուրս կգրեն հիվանդանոցից։
«Արմեն Բորիսովիչը լավանում է, ոչ մի լուրջ բան, փառք Աստծո, չկա։ Հնարավոր է՝ վաղը նրան դուրս գրեն» - հայտնում է նրա փաստաբան Եվգենի Պարֆենովը:
Նա ավելի վաղ հայտնել էր, որ լուրերը, թե դերասանը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով, չեն համապատասխանում իրականությանը։ «Հավատացնում եմ, որ դա կապված չէ ո՛չ սրտի, ո՛չ ճնշման, ո՛չ կաթվածի հետ։ Վիրուս է»,-հայտնել է նա։