Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսային զրույց են ունեցել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակվել է, որ այսօր՝ փետրվարի 1-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ակտուալ հարցեր՝ երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ: