Արմեն Սարգսյանի ճակատագիրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո միայն պարզ կլինի
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել և դեռ հստակ ժամկետ չկա, թե երբ կհանդիպի գործող նախագահի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ասաց ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Արմեն Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել, երբ կլինեն բոլոր հանդիպումները, մի վերջնական հանդիպում էլ կլինի մեր կուսակցության նախագահի հետ, դրանից հետո նոր որոշում կկայացնի: Շատ կարևոր է, որ մեր կողմից առաջադրված թեկնածուն հանդիպի բոլոր այն շրջանակների հետ, ում հետ որ անհրաժեշտություն տեսնում էր»,-ասաց նա: