Տեղի ունեցավ հայտնի կինոռեժիսոր Մարիա Սահակյանի հոգեհանգստի արարողությանը
Քանաքեռի ռուս ուղղափառ եկեղեցում տեղի ունեցավ հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանի հոգեհանգստի արարողությանը:
Ռեժիսորին վերջին հրաժեշտ տալու էին եկել նրա ընկերներն ու հարազատները, ում թվում էին հայտնի դերասաններ և կինոարվեստի ներկայացուցիչներ
37 տարեկանում կյանքից հեռացած Մարիա Սահակյանին, որը «Հրաժեշտ», «Փարոս» և «Էնտրոպիա» այլ ֆիլմերի ռեժիսորն էր, հրաժեշտ տալու էր եկել Կինեմատոգրաֆիստների միություն նախագահ Հարություն Խաչատրյանը, ով Մարի Սահակյանին իր մտերիմ ու երիտասարդ ընկերն էր համարում:
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 1996 թվականին Սահակյանն ընդունվում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետ:
2003 թվականին ավարտում է ուսումը՝ «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով։ Ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, Telluride Film Festival-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան»փառատոնի գրան պրիի, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում հատուկ նշման, ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ:
Մարիս Սահակյանի առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը»-ն էր, որը ներկայացվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Այս տարվա հոկտեմբերին Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կինոնկարը մասնակցեց Լոնդոնի միջազգային փառատոնին: Ռեժիսորի «Ալավերդի» կամ «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացավ «Հայակ» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
«Այդ ես չեմ»-ը արժանացավ նաև «Կինոշոկի» Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակի: