Հրապարակվել է, թե քանի հայ «խոպանչի» կա ՌԴ-ում
ՌԴ ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 25.144 հայաստանի քաղաքացի: 143 հազար քաղաքացի մշտական կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ունեն։
Նույն ժամանակաշրջանում 657 հազար հայաստանցի միգրացիոն հաշվառման է կանգնել, 342 հազարը դուրս էկել հաշվառումից, այսինքն, դեկտեմբերի դրությամբ երկրում էր գտնվում մոտ 265 հազար միգրանտ (ներառյալ՝ արտագնա աշխատանքի մեկնողները)։ 232 հազար մարդ նշել է, որ գտնվում է ՌԴ-ում աշխատանքի նպատակով։
2016 թվականին ռուսական անձնագիր ստացած հայաստանցիների թիվը կազմել է 22.264, 2015-ին՝ 18.653: