Մանկությունը վերադառնում է. Սուպեր Մարիոն անիմացիոն ֆիլմում կնկարահանվի
Ճապոնական Nintendo ընկերությունն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ ստուդիայի հետ համատեղ աշխատում է անիմացիոն ֆիլմի ստեղծման վրա, որում նկարահանվելու է խորհրդանշական վիդեո-խաղի հերոս Սուպեր Մարիոն: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Super Mario Bros» և «Donkey Kong» հեղինակավոր խաղերի ստեղծող Շիգերու Միամոտոն աշխատում է Քրիս Մելեդանդրիի հետ՝ Մարիո անիմացիոն ֆիլմի ստեղծման վրա: Միամոտոն նշել է, որ արդեն իսկ որոշակի առաջխաղացում կա աշխատանքում, սակայն դեռևս հայտնի չէ ֆիլմի թողարկման օրը:
Ֆիլմը տարածվելու է Universal Pictures-ի կողմից: