Թուփաքի երկրպագուն հայտարարել է, որ Թուփաքի և նրա ընկերների կողմից խմբակային բռնաբարության է ենթարկվել (տեսանյութ)
Ամերիկուհի Այանա Ջեկսոնը հայտարարել է, որ 1993 թվականին հայտնի ռեփեր Թուփաքը և նրա ընկերներն իրեն բռնաբարել են: Կինն այդ ժամանակ եղել է 19 տարեկան: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Daily Mail-ին:
Կնոջ պատմելով, լեգենդար ռեփերն իրեն կանչել է հյուրանոցի իր համարը (Նյու Յորքում), այդտեղ են գտնվել նաև ռեփերի ընկերները, նրանք սկզբում առանձնացել են սենյակում, բայց հետո ներխուժել են նաև ընկերները:
Կնոջ պատմելով ռեփերը նշել է, թե իբր ինքը նրան այնքան է դուր եկել, որ որոշել է կիսել ընկերների հետ: Չնայած կնոջ դիմադրությանը, ռեփերը և նրա ընկերները բռբարել են իրեն:
Հիշեցնենք, որ Թուփաք Շակուրը սպանվել է 1996 թվականին: