Չենք կարող առանց ներգաղթյալների. Սոբյանին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ներգաղթյալների արտոնագրերից ստացվող եկամուտը կազմում է 15 մլրդ ռուբլի. հայտնում է Газета.ру-ն:
«Մենք չենք կարող առանց ներգաղթյալների: Նրանց բաժին է հասնում 2 մլն աշխատատեղ»,- նշել է նա:
Սոբյանինի խոսքով` ներգաղթյալները հիմնականում բանվորությամբ են զբաղվում, իսկ Մոսկվայի բնակիչները նախընտրում են ավելի բարդ և բարձր վարձատրվող աշխատանքներ: Ազատ աշխատատեղերի 40 տոկոսը, ըստ նրա, զբաղեցնում են ներգաղթյալները: