Ռուսաստանում 15-ամյա աղջկա մասնակցությամբ խմբակային սեքսի 21-ամյա մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանում իրավապահները ձերբակալել են անչափահասի մասնակցությամբ խմբակային սեքսի մեջ մեղադրվող 21-ամյա երիտասարդի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 15-ամյա աղջկա մայրը ոստիկանություն էր դիմել և հայտնել, որ իր աղջկան բռնաբարել են 2 տղամարդ: Տղաներից մեկը անմիջապես ձերբակալվել էր, իսկ մյուսին ոստիկանները դեպքից 3 օր անց են հայտնաբերել և ձերբակալել:
Դեպքը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Աղջիկը խոստովանել էր, որ ամեն ինչ իր ցանկությամբ է եղել՝ մեկ շիշ գինու դիմաց:
Նևսկի շրջանի քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ `Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «հանցագործության» հիմքով («16 տարեկանից ցածր դեռահասների հետ սեռական հարաբերություններ ունենալ»):