Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը կմասնակցի Tax free օպերատորի ստեղծմանը ՌԴ-ում
Շվեյցարական Global Blue-ն, որը Tax free համակարգի գլոբալ օպերատորն է, Ռուսաստանում աշխատանքի համար համատեղ ձեռնարկություն է ստեղծում ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ: Այդ մասին ասվում է Global Blue հաղորդագրության մեջ:
Ըստ Վարդանյանի, Global Blue-ի փորձն անհրաժեշտ է նախագծի հաջող իրագործման համար: Մաքսազերծ առևտրի համակարգը կգործարկվի առաջնակարգ առևտրի կենտրոններում, կհամագործակցեն «առաջատար ապրանքանիշները», նշել է Global Blue-ն, հայտնում է ՌԲԿ-ն: