Կյանքը գալիս ու մի ապտակով զրոյացնում է պատմությունդ. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը վերականգնել է իր ինստագրամյան էջը և գրել հետևյալը.
«Մենք որոշում ենք, մտածում, պլանավորում, իսկ կյանքը գալիս ու մի ապտակով զրոյացնում է պատմությունդ, նախագծերդ կամ հարաբերություններդ, հետո, երբ արդեն հանձնվել ես այնքան, որ էլ ուժ չունես հանձվելու, թափ ես տալիս քեզ ու կանգնում: Այդ ժամանակ է, որ անսպասելի մի Դուռ է բացվում, հետո` մյուսը, հետո երրորդը: Որովհետև դու կանգնած ես: Հետո դու ես բացվում աշխարհի ու հաջողության առջև:
Ճակառագիրը կին է: Սեթևեթ, բայց ուժեղ կին է: Ուժեղ կանայք սիրում ուժեղներին: Դժվարություններից անդին` ազատությունն է. լավ մարդիկ, երջանիկ պահեր ու լիքը սեր: Ասեք ինձ բարի գալուստ ես կարոտել էի»: