«Մեզ համար միևնույն է». Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին ելույթին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ կատարած և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարություններին: Աս մասին հաղորդում է Sanalbasin.com-ը:
«Մակրոնն, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության օրն ազգային օրացույցում ավելացնելու իր խոստումը պահի- չպահի՝ մեզ համար միևնույն է», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքական կայքերը նաև նկատել են, որ ընթրիքի ժամանակ առանձնակի ուշադրության է արժանացել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Բացառությամբ մի քանի ընդդիմադիր կայքի՝ գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցները Հայոց ցեղասպանությունը շարունակել են գրել չակերտների մեջ: