Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել բանկում և հեռացել`ոչինչ չվերցնելով
Մոսկվայում անհայտ անձը տրավմատիկ զենքից կրակ է բացել բանկում, գումար պահանջել, այնուհետև հեռացել` ոչինչ չվերցնելով: Այս մասին գրում է Life.ru-ն: Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 31-ին Զելենոգրադում:
Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին: