«Twitter»-ը 1.4 միլիոն օգտատերերի զգուշացրել է «կասկածելի հաշիվներ»-ի բաժանորդագրված լինելու մասին
Ամերիկյան «Twitter» ընկերության ղեկավարությունը զգուշացրել է, ավելի քան 1.4 մլն օգտատերերի, որ նրանք կարդում են ռւուսական հաշիվներ, որոնք հրապարակել են 2016 թ-ի ԱՄՆ նախագահի ընտրության մասին տեղեկատվություն: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք ընդլայնել ենք այնպիսի օգտվողների ցանկը, որոնք ստացել են նման հաշիվների հետ փոխգործակցության մասին ծանուցումներ», - ասված է ընկերության հայտարարության մեջ: