Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին լուրերը կեղծ էին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը հայտարարել է, որ դերասանը տանն է գտնվում: Նրա վիճակը նորմալ է:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին, այն էլ անգիտակից վիճակում:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ մոսկովյան դատարանը հաստատել է Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանոսվկայայի ամուսնալուծության մասին որոշումը, որը բողոքարկել էին դերասանի նախկին կնոջ փաստաբանները: