«Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ». Բելգիայի վարչապետ
Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում տալով թուրքական «Akşam» թերթի կայքը։
Ընդգծելով, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ներկայումս շատ դժվար փուլում են գտնվում՝ Միշելը մասնավորապես ասել է․ «Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ, այլ պետք է նրա հետ ռազմավարական համագործակցություն զարգացնել»։
Հավելենք, որ Բելգիայի վարչապետն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։