Մելանյա Թրամփն արձակուրդի է մեկնել ամուսնու դավաճանության մասին սկանդալից հետո
ԱՄՆ առաջին տիկինն ուղևորվել է Ֆլորիդա‚ որտեղ կառուցվել է Թրամփի ընտանեկան բնակավայրը և սպա-կենտրոնը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հենց այնտեղ է հանգստացնում Մելանիան վերջին շաբաթների իրադարձություններից հետո: Ուղևորություննա մերիկացի հարկատուների համար արժեցել է 64 600 դոլար‚ որովհետև «С-32А»-ի վարձումը‚ որով Մելանյան հասել է Ֆլորիդա‚ մեկ ժամում արժե 16 168 դոլար‚ իսկ Մելանյա Թրամփի ճանապարհը 4 ժամ է տևել:
Վերջին ժամանակներս շատ է խոսվում նախագահ Թրամփի ընտանեկան կյանքում եղած խնդիրների մասին: ԱՄՆ առաջին տիկինը չեղարկել էր իր ուղևորությունն ամուսնու հետո Դավոս ԶԼՄ-ներում Սթորմի Դենիելսի հետ ունեցած կապի մասին լուրերի տարածումից հետո: