Ռուսաստանը տվյալներ ունի Հյուսիսային Կորեայի հրթիռների մասին
Փհենյանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան հայտնել է‚ որ Մոսկվան տվյալներ ունի այն մասին‚ թե ինչ հրթիռներ ունի Հյուսիսային Կորեան: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք‚ բնականաբար‚ ունենք այդ տվյալները‚ մենք իրավիճակին մանրակրկիտ ձևով հետևում ենք»‚- ասել է Մազեգորան:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան մեծ հաջողությունների է հասել զենքի արտադրման հարցում:
«Մեր մասնագետներն ասում են‚ որ եթե հյուսիսկորեական հրթիռների առաջիմ մոդելները նման էին նրան‚ ինչ ունեն այլ երկրները‚ ապա վերջին մոդելները‚ որոնք Հյուսիսային Կորեան ցույց է տալիս երթերին‚ դրանք‚ հավանաբար‚ սեփական մշակումներն են»‚- հավելել է դեսպանը: