Ջիգարխանյանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են: Այս մասին հայտնել է «Взгляд» թերթի աղբյուրը:
«Արմեն Ջիգարխանյանին կրկին հոսպիտալացրել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում‚ սակայն այս անգամ սրտի կաթվածով անգիտակից վիճակում: Այժմ նրան հանգիստ և բուժում է հարկավոր»‚- հայտնել է «ТАСС»-ի աղբյուրը:
Նրա խոսքով՝ Ջիգարխանյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Առաջին ալիքով իր կնոջ մասնակցությամբ հաղորդումը դիտելուց հետո:
«Ջիգարխանյանի սրտի կաթվածը կապված է նրա հետ‚ որ նա մինչև վերջ չի բուժել թոքաբորբը‚ և բարդություններ են առաջացել‚ հարկավոր է եղել շտապ հոսպիտալացնել նրան»‚- նշվում է հաղորդագրության մեջ:
Ջիգարխանյանի թատրոնում հաստատել են հոսպիտալացման մասին լուրը: