2017թ-ին ԵՄ-ում ապրանքներն ավելի են թանկացել‚ քան ՌԴ-ում
Ռուսաստանում 2017 թվականի դեկտեմբերին ապրանքները թանկացել են 0.8%-ով‚ իսկ ընդհանուր 2017թ-ին՝ 0.7%-ով: Եվրամիությունում ապրանքները փանկացել են դեկտեմբերին 0.3 տոկոսով‚ իսկ տարվա ընթացքում՝ 2.6%-ով: Այս մասին հայտնել է «Росстат»-ը:
Ամենաշատն ապրանքները թանկացել են Շվեդիայում՝ 1.1%-ով‚ Լիտվայում‚ Գերմանիայում և Լեհաստանում (+ 0,8-0,9%), տարեկան կտրվածքով՝ Էստոնիայում (+ 7%)‚ Սլովակիայում (+ 6,8%) և Չեխիայում ( + 5,9%); ԵՄ-ի առանձին երկրներում դեկտեմբերին ապրանքներն էժանացել են‚ դա առավել նկատելի է Կիպրոսում (- 2,6%) և Դանիայում (- 1,1%):
2017 թվականին Ռուսաստանում ինֆլյացիան կազմել է 2.5%, ԵՄ-ում՝ 1.7%: