Հայազգի տղամարդը նշանակվել է Բրազիլիայի ամենահեղինակավոր համալսարանի ռեկտոր (լուսանկարներ)
Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչ, պրոֆեսոր Վահան Հակոբյանը դարձել է Սան Պաուլոյի համալսարանի ռեկտոր, որը երկրի ամենահեղինակավոր համալսարանն է: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Վահան Հակոբյանի նշանակման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրազիլիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, ականավոր գիտնականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Սան Պաուլոյի նահանգապետ՝ Ժերալդո Ալկիմին իր ելույթում նշել է, որ Վահան Հակոբյանի ղեկավարությամբ համալսարանը կհասնի նոր բարձունքների», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Տեղեկացվում է նաև, որ Վահան Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հատկապես նշել է իր հայկական արմատները:
Վահան Հակոբյանը ծնվել է 1951 թ. Ստամբուլում: 1974 թ. Ավարտել է Սան Պաուլոյոի դպրոցը, իսկ 1978 թ.` Սան Պաուլոյի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետը: 1982 թ. պաշտպանել է թեզը Լոնդոնում: 1975 թվականից Վահան Հակոբյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել իր հայրենի համալսարանում: Ռեկտորի պաշտոնում նա կլինի մինչև2022 թվականը: