Տղային ձերբակալել են բռնաբարության համար, անտեսելով նույնիսկ «Ես կկործանեմ նրա կյանքը» հաղորդագրությունը (լուսանկար)
19-ամյա պատանին երեք ամիս անցկացրել է բանտում և կորցրել է իր աշխատանքը, քանի որ ոստիկանները բաց էին թողել հաղորդագրությունը, որն, իբր բռնաբարված զոհն ուղղարկել է ընկերուհուն: Հաղորդագրություններում կինը գրել էր, որ կկործանի Քոնոր Ֆիցժերալդաի կյանքը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Հաղորդագրություններից մեկում Լոնդոնի բնակիչը, ում անունը գրված չէ իրավական պատճառներով, գրել է. «Ես ոչ միայն կործանելու եմ նրա կյանքը, այլ ուզում եմ ոչնչացնել նրան»: Ըստ նրա, երիտասարդը բռնաբարել է իրեն և տեսանկարահանել, այն բանից հետո, երբ նրանք խմել են հանդիպման ժամանակ: Սակայն նամակագրության մեջ զոհը խոստովանել է, որ սեքսն իրեն դուր է եկել:
Մինչ խաբեության բացահայտվելը ոստիկանները ներխուժել են Քոնորի տուն և վախեցած մոր ու քրոջ աչքի առաջ ձերբակալել նրան: Բացի այդ մերժվել է նրան գրավի դիմաց ազատ արձակելոու խնդրանքը: Միայն եղբոր շնորհիվ՝ երբ բացահայտեց հաղորդագրությունները, տղային ազատ արձակեցին: Այժմ նա պատրաստվում է դատի տալ ոստիկանությանը, նման ճակատագրական սխալ թույլ տալու համար:
«Իմ կյանքը կործանված է, նույնիսկ վախենում եմ տնից դուրս գալ, որովհետև բոլորը կարծում են, որ ես բռնաբար եմ: Եթե իմ եղբայրը չգտներ այդ հաղորդագրությունները, ես կարող էի դատապարտվել 12 տարվա ազատազրկման կամ ավելի շատ»,-ասել է տղան: