Ֆրանսիացին 7 000 դոլար է ծախսել՝ բոտոքսի միջոցով Մերիլին Մոնրոյին նմանվելու համար (լուսանկարներ)
Ֆրանսիական Տուլոն քաղաքի 32-ամյա բնակիչ Սիրիլ Ռուն 7 000 դոլար է ծախսել բոտոքսի ներարկում անելու համար‚ որպեսզի նմանվի իր կուռքին՝ հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Mirror»-ին:
Ինչպես հաղորդվում է‚ տղամարդը մատուցող է աշխատում‚ սակայն հայտնիացել է այն բանից հետո‚ երբ «Instagram»-ում էջ է բացել‚ որտեղ հաճախակի սելֆիներ է հրապարակել դիմահարդարմամբ և ֆիլտրերի օգտագործմամբ: Համացանցում նա հայտնի է որպես «պլաստիկ տղա»:
Ինչպես հաղորդվում է‚ որպեսզի շրթունքները ձևի մեջ մնան‚ Ռուն պարբերաբար 1 միլիմետր է ավելացնում բոտոքսին: