Թուրք ֆուտբոլիստին սպանել են՝ անծանոթ աղջկան պաշտպանելու համար (տեսանյութ, լուսանկար)
Ստամբուլի «Էդիկուլա» թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Յունուս Էմրե Իզոլը մահացու հարված է ստացել դանակով` հարձակման ենթարկված անծանոթ աղջկան պաշտպանելու համար: Աղջիկը փորձել է տաքսի նստել, սակայն 38-ամյա տղամարդը հարվածել է նրան, փորձելով գողանալ հեռախոսը: Սպորտսմենն իր ընկերների հետ փորձել են օգնել աղջկան , որի հետևանքով նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է The Sun- ը:
Ոստիկանության տվյալների համաձայն, հարձակվողը հարբած վիճակում է եղել, և նրա վրա արդեն եղել է հարուցված գործ՝ մարմնական վնաս պատճառելու դիտավորությամբ: Իզոլը դանակի երկու հարված է ստացել կչծքի բհատվածում, իսկ նրա ընկերները հոսպիտալացվել են:
«Անծանոթ տղամարդը բռնել էր աղջկա մազերից, նա դանակով հարվածեց ինձ, իհետո ես տեսա թե ինչպես է նա դանակով հարվածում Իզոլի կրծքին»: Նա մահացել է ընդամենը երկու րոպե հետո, երբ մենք հիվանդանոց էինք գնում»,- պատմել է ընկերներից մեկը: