Ռուսաստանում նոր անօդաչու ուղղաթիռ են փորձարկել
Ռուսաստանում նոր անօդաչու ուղղաթիռ են փորձարկել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Ростех» պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը:
««Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ստեղծել է անօդաչու ուղղաթիռ՝ մինչև 500 կգ քաշով: Այս պահին պատրաստվել է երկու փորձնական օրինակ»‚- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է‚ որ անօդաչուն կարող է 150 կիլոգրամ տեղափոխել և կարող է օդում լինել մինչև չորս ժամ առանց վերալիցքավորման: Կարող է հասնել առավելագույնը 150 կիլոմետր/ժամ արագության:
Այս ուղղաթիռի կառավարումը կատարվում է գետնից: