Աղջկա գլուխը ջարդել են միայն նրա համար, որ նա թույլ չի տվել «ձեռք գցեն» իրեն (լուսանկարներ)
19-ամյա Սոֆիա Յոհանսոնը հարձակման է ենթարկվել Շվեդիայի Մալմոյ գիշերային ակումբում: Անծանոթը շիշը կոտրել է աղջկա գլխին, երբ աղջիկը նրան թույլ չի տվել պարահրապարակում իր հանդեպ սեռական գործողություններ կատարել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Սոֆիա Յոհանսոնը տեղական ԶԼՄ-ներին պատմել է, որ նա պարելիս է եղել Մալմոյ գիշերային ակումբում, երբ զգացել է ինչ որ մեկի ձեռքերը նրա ոտքերին: Աղջիկը փորձել է կանխոլ տղայի գործողությունները, բայց ի պատասխան տղան շիշը կոտրել է աղջկա գլխին:
«Ես կարծում էի, որ երեսիս ալկոհոլն է հոսում, բայց ընկերս ասաց, որ դա արյուն է, ես սթրեսի մեջ էի» -, ասել է աղջիկը:
Աղջիկն անմիջապես գնացել է հիվանդանոց, բժիշկները ստիպված են եղել կարել նրա գլխի խորը կտրվածքները: Այնուամենայնիվ, շվեդական ոստիկանությունը հետաձգել է գործի քննությունը, քանի որ հանցագործի ինքնությունը հաստատելն անհնար է եղել: Գիշերային ակումբի պահակները ասել են, որ հարձակման ծամանակ բավականաչափ վկաներ չեն եղել: Այնուամենայնիվ, իրավապահները պատրաստ են վերսկսել հետաքննությունը, եթե որևէ մեկը կկարողանա նկարագրել Սոֆիային հարվածող մարդուն: